Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ
օգտագործման համար նախատեսված մարտկոցն է՝ BL-4C: Nokia-ն
կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել:
Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու
համար. AC-3: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ
համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի տեսակը նույնականացվում է
ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C, K կամ UB:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել,
բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ
խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու
ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են
դարձել, ապա փոխեք մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար
նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու
լիցքավորիչներ դրանք լիցքավորելու համար:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ
չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել
10
Ընդհանուր տեղեկություններ
լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի
լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին
լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև
լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր
կատարել:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և
լիցքավորիչից զատեք:
Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք
այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված
մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը
կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու
դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում
լիցքաթափվում է:
Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից: Աշխատեք
մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում:
Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են
մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ
սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել:
Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր
ջերմաստիճաններում:
Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է
առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ,
կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և
բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական
շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք
պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում:
Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ
միացում է առաջացրել:
Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն
կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական
ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը
կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես
կենցաղային աղբ:
Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել,
բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ
մի տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա
պատահի, վնասված մակերեսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք
բժշկի օգնությանը:
Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի
փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ
այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու
դեպքում մարտկոցները կարող են պայթել:
Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային
նշանակությամբ: Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի,
պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե
սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա,
և կարծում եք, որ մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը
շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար:
Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի օգտագործեք: Մարտկոցը փոքր
երեխաներից հեռու պահեք: